Քննարկելու ենք տրանսպորտից օգտվելու արտոնությունների փաթեթը. Տիգրան Ավինյան

Քննարկելու ենք տրանսպորտից օգտվելու արտոնությունների փաթեթը. Տիգրան Ավինյան

«Երևանի քաղաքապետարանը շարունակում է արդիականացնել հանրային տրանսպորտը և տրանսպորտային միջոցները» 

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելելով, որ ոչ պակաս կարևոր է միասնական տոմսային համակարգին միջանկյալ անցման ընթացքում քաղաքացիների համբերությունը: 

«Ուզում եմ բոլորս գիտակցենք միասնական տոմասային համակարգի կարևորությունը և անցումը դրան: Միասնական տոմսային համակարգը մեր քմահաճույքը չէ, դա հանրային տրանսպորտի որակի պահպանման և բարելավման միակ բանաձևն է: Եվ գալիք ավագանու նիստում անպայմանորեն քննարկելու ենք տրանսպորտից օգտվելու արտոնությունների փաթեթն այն խմբերի համար, որոնք իրապես այդ կարիքն ունեն»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում