Զովաբեր գյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել է հյուրասենյակի և կից կառուցած ավտոտնակի միջնապատը
Օգոստոսի 6-ին, ժամը 10։34-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ կուտակած գազից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է հյուրասենյակի և կից կառուցած ավտոտնակի միջնապատը (մոտ 10 քմ), վնասվել՝ հյուրասենյակի գույքը․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Հ․-ն (ծնված 2000 թ.) և Տ․ Մ․-ն (ծնված 2000 թ․) տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Կարծիքներ