Սևանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Սևանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողների, ոստիկանության Սևան քաղաքի վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցից բերման է ենթարկվել 29-ամյա Սուրեն Գ.-ն, որը փետրվարի 2-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159.5-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում