Շիրակի մարզպետն ու ԱԺ 5 պատգամավոր խոստացել են առաջիկա 5 տարում Անի համայնքը վերածել մեծ շինհրապարակի

Շիրակի մարզպետն ու ԱԺ 5 պատգամավոր խոստացել են առաջիկա 5 տարում Անի համայնքը վերածել մեծ շինհրապարակի

Անի համայնքում Ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր պատիվ ունեցա շփվել Իսահակյան, Լուսաղբյուր, Շիրակավան և Գուսանագյուղ բնակավայրերի մեր հայրենակիցների հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքաղիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պպոյանը՝ նշելով, որ հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը և Էդգար Հակոբյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

«Խնդիրները բազմամազան են, սակայն հուսադրող է այն, որ բնակիչների կողմից առաջ քաշվող բոլոր խնդիրները լուծելի են՝ Կառավարության կողմից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի միջոցով։

Առաջիկա հնգամյակում Անի համայնքը պետք է վերածվի մի մեծ շինհրապարակի»,- հավելել է Պապոյանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում