Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր
Այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր։
Այս մասին նա հայտնել է «X»-ի իր միկրոբլոգում գրառմամբ։
«Մուսա լեռան հուշահամալիրում։ 1915 թվականի սեպտեմբերին, 53 օր հերոսական դիմադրությունից հետո, 4092 մուսալեռցի հայեր փրկվեցին ծովակալ Դարտիժի ֆրանսիացի նավաստիների շնորհիվ՝ մազապուրծ լինելով ցեղասպանությունից։ Մենք հիշում ենք հայ և ֆրանսիացի այս հերոսներին»,- գրել է Սեժուրնեն։
Կարծիքներ