Ամերիկացի սենատորները Բայդենին կոչ են արել վտարել 300 ռուս դիվանագետների
Ամերիկացի սենատորները կոչ են արել նախագահ Ջո Բայդենին ԱՄՆ-ից վտարել 300 ռուս դիվանագետների, եթե Մոսկվան չհամաձայնվի ընդլայնել Ռուսաստանում ամերիկյան դեսպանության աշխատակազմը:
Սենատի արտաքին հարաբերությունների եւ հետախուզության կոմիտեների ղեկավարների՝ դեմոկրատներ Բոբ Մենենդեսի եւ Մարկ Ուորների եւ հանրապետականներ Ջիմ Ռիշի եւ Մարկո Ռուբիոյի առաջարկը կտրուկ կուժեղացներ դեսպանության աշխատակազմի համալրման շուրջ վեճը՝ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ լարվածության ֆոնին:
Ռուսաստանում կա ընդամենը մոտ 100 ամերիկացի դիվանագետ, մինչդեռ ԱՄՆ-ում՝ 400 ռուս դիվանագետ, հայտարարել են սենատորները: «Դիվանագիտական ներկայացուցչությունում նման անհամամասնությունն անընդունելի է: Ըստ այդմ, Ռուսաստանը պետք է բավականաչափ վիզաներ տրամադրի, որպեսզի մոտենա Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների եւ ԱՄՆ-ում աշխատող ռուս դիվանագետների թվի հավասարությանը», - գրել են սենատորները Բայդենին ուղղված նամակում: Եթե Մոսկվան դա չանի, Բայդենը պետք է սկսի մինչեւ 300 ռուս դիվանագետների արտաքսումը:
Կարծիքներ