Instagram-ում թույլատրել են մինչև 60 րոպե տևողությամբ հոլովակներ տեղադրել
Instagram սոցիալական ցանցը հերթական թարմացման մեջ բեռնվող տեսահոլովակների տևողությունը մեկ րոպեից ավելացրել է մինչև 60 րոպե՝ հրաժարվելով IGTV հավելվածում տեսանյութի հրապարակման նախկին եղանակից: Այս մասին երեքշաբթի հայտնել է The Verge պորտալը։
Աղբյուրի տվյալներով՝ այժմ IGTV-ն ռեբրենդինգի կենթարկվի և իր անունը կփոխարինի Instagram TV-ով: Այս ձևաչափը հարմար կլինի այն օգտվողների համար, ովքեր մտնում են Instagram բացառապես վիդեո բովանդակություն դիտելու համար:
IGTV-ն թողարկվել է 2018 թվականին։
Կարծիքներ