Lufthansa ավիաընկերությունը վերսկսել է կանոնավոր թռիչքները դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ
Գերմանական Lufthansa ավիաընկերությունը վերսկսել է կանոնավոր թռիչքները դեպի Վրաստան և հակառակ ուղղություններով: Այս մասին տեղեկացնում է «Грузия Онлайн» պորտալը:
Առաջին թռիչքներով 188 ուղևոր Մյունխենից ժամանել է Թբիլիսի, 156 ուղևոր Թբիլիսիից մեկնել է Մյունխեն:
Օդանավակայան ժամանած ուղևորներին դիմակներ են բաժանել:
Ավիաընկերությունը չվերթներ է կատարում Airbus A319 ինքնաթիռով, շաբաթական երկու անգամ, հետևյալ չվացուցակով.
Մյունխեն-Թբիլիսի՝ ամեն հինգշաբթի և կիրակի,
Թբիլիսի-Մյունխեն՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ:
Կարծիքներ