Ժամանակավորապես դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 11-ին ժամը 20։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան, Երևանցու, Չկալովի, Ձորափի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, գազասպառողներին հորդորելով՝ պահպանել անվտանգության կանոնները:
Կարծիքներ