Արցախում շարունակվում է դպրոցաշինությունը

Արցախում շարունակվում է դպրոցաշինությունը

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան  թիվ 1 հիմնական դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

Առաջին փուլում շենքային պայմանների բարելավումն իրականացվում է դպրոցի մի հատվածում։ Հաջորդ փուլում արդեն նախատեսվում է մյուս հատվածի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

Նշված հատվածի աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում