Եթե Քոչարյանի աղջկա կուրսեցին է ու հետը նկար ունի, ոչ մեկին հետաքրքիր չեն մասնագիտական ունակությունները. Ղազարյան
Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն անդրադարձել է ՀՀ Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Սիրվարդ Գևորգյանի անվան հետ կապված շահարկումներին և համացանցում շրջանառվող լուսանկարին:
«Արդարադատության նոր փոխնախարարը պարզվում է՝ նկար ունի Քոչարյանի գրքով։ Ու սկսվեց։
Նա քոչարյանական ա, դեմ ա թալանը և այլ հանցագործությունները բացահայտելուն, ռուսամետ ա, դեմ ա մեր ինքնիշխանությանը ու հաստատ կողմ ա Միջանցքը ռուսներին տալուն։
Ֆեյսբուքյան դատախազադատավորների ամփոփ դատավճիռը։
Գրքեր ունեն Լևոնը, Քոչարյանը, Սերժը ու Փաշինյանը։ Հիմա ինչ՝ ով այդ գրքերի հետ նկար ունի՝ լևոնակա՞ն ա, սերժակա՞ն ա, ռոբակա՞ն ա կամ նիկոլակա՞ն։ Հետևաբար հաջորդ իշխանության մեջ նրանք տեղ չպե՞տք ա ունենան:
Կամ եթե Քոչարյանի աղջկա կուրսեցին ես ու հետը նկար ունես)
Տպավորություն ա, որ Դոստաևսկու «Ապուշը» ֆեյսբուքյան դատախազների սիրած ու միակ գիրքնա՝ վերնագրի պատճառով)
Ու ոչ մեկին հետաքրքիր չեն այդ կնոջ մասնագիտական ունակությունները»:
Հիշեցնենք՝ արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Սիրվարդ Գևորգյանը ևս անդրադարձել էր սոցիալական ցանցերում վերջին օրերին իր անվան հետ կապված շահարկումներին:
Կարծիքներ