Մյանմայի ոստիկանությունը տապալված նախագահին և պետխորհրդականին մեղադրել է երկրի օրենքների խախտման մեջ

Մյանմայի ոստիկանությունը տապալված նախագահին և պետխորհրդականին մեղադրել է երկրի օրենքների խախտման մեջ

Մյանմայի իրավապահ մարմինները նախագահ Վին Մյինին և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին առաջադրել են երկրի մի շարք օրենքների խախտման մղադրանքներ: Այդ մասին հայտնել է Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի (ՀԺԱԼ) հասարկայնության հետ կապերի կոմիտեի անդամ Չժի Տոն:

«Արժանահավատ տվյալների համաձայն՝ Աուն Սան Սու Չժին մեղադրվում է արտահանման օրենքի, իսկ Վին Մյինը՝ տարերային աղետների հետևանքների վերացման օրենքի խախտման մեջ: Տրվել են 14 օրով ձերբակալման դատական օրդերներ (փետրվարի 1-ից մինչև 15-ը)»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Դրա հետ մեկտեղ, փետրվարի 3-ին տարածված ոստիկանական նախնական զեկույցներում նշված է, որ ներմուծման/արտահանման մասին օրենքի խախտման մեղադրանքներն առաջադրվել են Աուն Սան Սու Չժիին, քանի որ խուզարկությունների ժամանակ նրա տանը հայտնաբերվել են ապօրինի ներկրված ռացիաներ, և օգտագործվել են առանց համապատասխան թույլտվության: Ինչ վերաբերում է Վին Մյինին, ապա զեկույցում ասված է, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ նա կնոջ հետ այցելել է երկրի շատ շրջաններ, ինչն էլ տարերային աղետների հետևանքների վերացման օրենքի խախտում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում