Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20–ի սահմաններում ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել,  որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի կամրջից դեպի Արտաշատ քաղաքի սկզբնամասի  Երևանյան փողոցում գլխիվայր ավտոմեքենա կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, տապալել երթևեկությունը կարգավորող  ցուցանակները և գլխիվայր շրջվելով հայտնվել շինության քարե պարսպի տակ:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում