ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

 Եվրամիության խորհուրդը երկարաձգել է սահմանափակող միջոցները Իրանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին ենթադրյալ աջակցության հետ։ Պատժամիջոցների երկարաձգումը ԵՄ-ում պատճառաբանել են նաև Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի շրջանում գործող զինված կազմավորումներին Իրանի ցուցաբերած աջակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

Պատժամիջոցները երկարաձգվում են մինչև 2025 թ․ հուլիսի 27-ը։ Գործող միջոցները նախկինի նման կվերանայվեն ամեն տարի։

Ըստ հաղորդագրության՝ ներկայում պատժամիջոցների ռեժիմը տարածվում է 12 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանց վրա։ 

Պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց հաշիվները ԵՄ-ում սառեցվում են, արգելվում է ֆինանսական միջոցների տրամադրումը նրանց՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն։ Բացի այդ, ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվում է ԵՄ մուտքի արգելք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում