Կարմիր խաչի գործունեության ավարտն Ադրբեջանում է՛լ ավելի է բարդացրել իրավիճակը. Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին

Կարմիր խաչի գործունեության ավարտն Ադրբեջանում է՛լ ավելի է բարդացրել իրավիճակը. Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Բաքվում դեռևս կան պահվող հայ գերիներ, որոնք պետք է անհապաղ ազատ արձակվեն։

Այս մասին նա նշել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին և չլուծված հումանիտար խնդիրներին։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել․ այդ մարդիկ պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն։ Մենք համոզված ենք, որ նրանց վերադարձը կնպաստի խաղաղության ամրապնդմանը։ Սա մեր օրակարգի առաջնահերթ հարցերից է, և մենք շարունակաբար քննարկում ենք այն նաև միջազգային գործընկերների հետ»,- ասել է Միրզոյանը։

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն արդյոք նոր զարգացումներ, նախարարն ընդգծել է, որ իրավիճակը ավելի է բարդացել Կարմիր խաչի գործունեության դադարեցումից հետո։

«Այո, Կարմիր խաչի գործունեության ավարտը Ադրբեջանում լրացուցիչ դժվարություններ է ստեղծել։ Նորություն այս պահին չկա։ Այս հարցում միակ իրական նորությունը կարող է լինել գերիների նոր խմբի ազատ արձակումը»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում