Գերմանիայում COVID-19-ի դեպքերի թիվը մոտեցել Է 2,3 միլիոնի

Գերմանիայում COVID-19-ի դեպքերի թիվը մոտեցել Է 2,3 միլիոնի

Գերմանիայում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թվաքանակը մոտեցել Է 2,3 միլիոնի նշագծին: Այդ մասին հաղորդել Է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը մտնում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարության կառույցի մեջ եւ հետեւում Է համաճարակաբանական իրադրությանը: Մասնագետների տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գերմանիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 8072 դեպք, ընդհանուր առմամբ հիվանդացել Է 2 միլիոն 299 հազար 996 մարդ:

Գերմանիայում COVID-19-ի զոհերի թիվը մեկ օրում ավելացել Է 813-ով եւ հասել 62 հազար 969-ի: Ապաքինվել Է գրեթե 2,1 մլն մարդ: Կոխի ինստիտուտը փետրվարի 9-ին հաղորդել Է, որ ԳԴՀ-ի 1 միլիոնից ավելի բնակիչներ ստացել են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստ, որոնք անհրաժեշտ են իմունիտետի ձեւավորման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում