Կրակոցներ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի խանութներից մեկում. կան զոհեր

Կրակոցներ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի խանութներից մեկում. կան զոհեր

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Չեսապիկ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել Walmart խանութում:

Այս մասինհայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Նշվում է, որ հարձակվողը ենթադրաբար սպանվել է: Իրավապահ մարմինները հայտնել են, որ ստացել են հաղորդումներ մի քանի զոհերի և վիրավորների մասին: Զոհերի ստույգ թվի մասին այս պահին տեղեկություններ չկան։

Միաժամանակ հաղորդվում է, որ կա առնվազն 4 զոհ, իսկ զոհերի ու տուժածների ընդհանուր թիվը գրեթե 10 է:

Հրաձգության մասին հաղորդագրությունով ահազանգ է ստացվել իրավապահ մարմինների կողմից տեղական ժամանակով 22:12-ին (ՀՀ ժամանակով 07:12-ին):

Daily Star-ն էլ հայտնում է, որ հրաձիգն ինքնասպանություն է գործել, նա խանութի մենեջերներից մեկն է եղել, զոհերն ու մյուս տուժածները ևս խանութի աշխատակիցներ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում