Դեսպան Դեկոտինին հարգանքի տուրք է մատուցել Երևանում Հոլոքոստի զոհերի հիշատակին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին հարգանքի տուրք է մատուցել Երևանում Հոլոքոստի զոհերի հիշատակին հուշարձանի մոտ։
«Հունվարի 27-ին՝ Օսվենցիմի ազատագրման 79-րդ տարելիցին, ես հարգանքի տուրք մատուցեցի Երևանում Հոլոքոստի զոհերի հիշատակին այն հուշարձանի մոտ, որը կապում է Հոլոքոստի զոհերի հիշատակը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հետ»,- գրել է դեսպանը:
Կարծիքներ