Պենտագոնը մտադիր է միջուկային զենք տեղակայել Բրիտանիայում
Պենտագոնը մտադիր է միջուկային զենք տեղակայել Բրիտանիայում: Այս մասին գրում է Telegraph-ը՝ վկայակոչելով Պենտագոնի փաստաթղթերը:
«ԱՄՆ-ն 15 տարվա ընթացքում առաջին անգամ ծրագրում է միջուկային զենք տեղակայել Մեծ Բրիտանիայում՝ Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պատճառով»,- նշվում է հոդվածում:
Ավելի ուշ ՏԱՍՍ-ի հետ զրույցում ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակիցը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այդ տեղեկությունը։
Հաղորդվում է, որ մարտագլխիկները երեք անգամ ավելի հզոր կլինեն, քան Հիրոսիմայի վրա նետվածները։
ԱՄՆ-ի միջուկային զենքն արդեն տեղակայվել է Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և Թուրքիայում:
Կարծիքներ