Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ

Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ

Oգոստոսի 8-ին՝ ժամը 17։27-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի հանրապետության սահմանային հատվածում, ինչի հետևանքով հրդեհը հասել է գյուղի վարչական տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է 6 հա բուսածածկույթ, որից 4 հա տարածքը հայկական կողմում է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 9-ին՝ ժամը 07:15-ին, մարվել՝ 08։05-ին։ Այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում