Քննչական կոմիտեն՝ առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների մասին

Քննչական կոմիտեն՝ առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների մասին

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել իր վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության արդյունքների մասին։

ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերը։

2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 229 քրեական գործ, նախապատրաստվել՝ 93 նյութ:
Նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 229 քրեական գործերից՝
• 3-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված մոր կողմից նորածին երեխայի սպանությանը,
• 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն,
• 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն,
• 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
• 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,
• 28-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին,
• 14-ը՝ ՀՀ քր. օր.-ի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,
• 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
• 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
• 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն,
• 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը,
• 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,
• 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարությանը,
• 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններին,
• 32-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ,
• 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելուն, պահելուն, օգտագործելուն կամ տարածելուն,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն,
• 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն,
• 11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն,
• 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին,
• 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, իսկ 58-ը՝ այլ հանցագործություններ են:

Վերը նշված քրեական գործերով 111 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, ընդ որում՝ 8 անձ եղել է 16-18 տարեկան, 51-ը՝ 18-35 տարեկան, 52-ը՝ 35 տարեկանից բարձր:

Վարույթում գտնվող գործերով եղել է թվով 248 տուժող, որից 143-ը՝ մինչև 12 տարեկան, 26-ը՝ 12-14 տարեկան, 50-ը՝ 14-16 տարեկան, 29-ը՝ 16-18 տարեկան:

2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 101 քրեական գործ:

56 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 44-ը` արդարացման հիմքով, իսկ 12-ը` ոչ արդարացման:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 45 քրեական գործ՝ 53 անձի վերաբերյալ:
Նշված ժամանակահատվածում միացվել է 9 քրեական գործ, ըստ ենթակայության է ուղարկվել 10-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում