Պուտինը հայտարարել է, որ պարբերաբար կորոնավիրուսի թեստ է հանձնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ պարբերաբար հանձնում է կորոնավիրուսի թեստ, որոնց բոլորի պատասխանը բացասական է եղել։ Այդ մասին նա հայտարարել է «Ռոսսիա-1» ալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Պարբերաբար՝ երեք-չորս օրը մեկ անգամ»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե որքան հաճախ է հանձնում թեստերը։ Հարցին՝ բացասակա՞ն էին արդյոք անալիզների պատասխանները՝ երկրի նախագահը պատասխանել է․ «Փառք Աստծո, դեռեւս այո»։
Կարծիքներ