Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Գործն արդեն դատարանում է, գործի շրջանակներում 11 դրվագ է բացահայտվել:

Այս մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում հայտարարել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ մանրամասներ հայտնելով նախորդ տարվա օգոստոսին համացանցում տարածված և մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութի վերաբերյալ, որտեղ կինը բռնության է ենթարկում անչափահաս դստերը։ 

Դատախազը տեղեկացրել է, որ գործի վերաբերյալ հատուկ տեղեկատվություն չի զետեղվել Գլխավոր դատախազության  կայքում, քանի որ այդ երեխաները մեծանալու են և ապրելու հասարակության մեջ։

«Ուզում ենք, որ այն մարդիկ, որոնք արել են այդ արարքը, պատժվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ գործից անջատված մաս կա, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին: Պետք է քննել ու հասկանալ, թե ինչպես է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող անձը 11 ամիս շարունակ շահագործել հեռախոս կոնկրետ IP հասցեով, ինչպես է ունեցել էլեկտրոնային հարթակներին հասանելիություն»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում նրան, ցուցաբերում ստորացուցիչ, նվաստացնող վերաբերմունք՝ մերկացնելով նրան ու թքելով երեխայի վրա: Կինը բռնության տեսարանին էր ներգրավել 2 անչափահաս այլ աղջիկ երեխաների (ենթադրաբար՝ բռնության ենթարկված երեխայի քույրերին): Մոր դրդմամբ ու հորդորով աղջիկները թքում և միզում էին մյուս երեխայի վրա:

Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կինը՝ Ա. Արևշատյանը, կալանավորվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում