Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում իշխանության կգա միայն խաղաղ ճանապարհով
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հայտարարել է, որ հայրենիք կվերադառնա այն ժամանակ, երբ իր ժամանումն անկարգությունների և դիմակայության չի հանգեցնի երկրում, և ինքը կկարողանա իշխանության գալ խաղաղ ճանապարհով:
«Շատերն ինձ հարցնում են, թե երբ եմ վերադառնալու Վրաստան: Ես կգամ այն պայմանների դեպքում, որոնք դիմակայություն և անկարգություն չեն առաջացնի երկրում: Շատ կարևոր է, որ ամեն ինչ տեղի ունենա խաղաղ, քանի որ ժամանակին ես իշխանությունը խաղաղ ճանապարհով եմ փոխանցել և այժմ իսկապես չեմ պատրաստվում անկարգություններով գալ իշխանության»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սաակաշվիլին, որի ելույթը հեռարձակել է վրացական հեռուստաալիքը:
Tert.am
Կարծիքներ