Մեքենայում կարող էիք լինել դուք, ձեր երեխան, ծնողը. եթե սա ահաբեկչության պլանավորում չէ, ապա ինչ է. Ալեքսանյան

Մեքենայում կարող էիք լինել դուք, ձեր երեխան, ծնողը. եթե սա ահաբեկչության պլանավորում չէ, ապա ինչ է. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ահաբեկչության նախապատրաստման մասնակիցների պաշտպանների հայտարարություններին և մեկնաբանություններին:

«Բագրատ Գալստանյանի և մյուս ձերբակալվածների պաշտպանները, նրանց քաղաքական հովանավորները պարբերաբար պնդում են, թե նրանց ծրագրավորածը լավագույն դեպքում մանր խուլիգանություն է և ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես ահաբեկչություն։

Ես ձեզ հիշեցնեմ, որ Գալստանյանը Քոչարյանի պատգամավոր Արթուր Սարգսյանը և նրանց մյուս հանցակիցները շատ երկար քննարկում էին, թե ինչպես պետք է պատրաստեն մեքենաների անիվների տակ տեղադրվելիք հատուկ աստղիկները, որոնք պետք է նետվեին փողոցի երթևեկելի հատվածներում ընթացքի ժամանակ, որպեսզի, ինչպես իրենք էին շեշտում, ոչ թե ծակեն, այլ ճղեն մեքենաների ակերը, այն մեքենաների, որոնք որոշակի արագության տակ երթևեկում էին փողոցում»,- ասել է Ալեքսանյանը՝ հարցնելով՝ իսկ գիտե՞ք՝ ինչ է տեղի ունենում, երբ երթևեկության ժամանակ ճղվում և ոչ թե ծակվում է մեքենայի դիմացի ակը:

Չիմացողների համար Ալեքսանյանը փոքր տեսանյութ է ցուցադրել՝ ընդգծելով.

«Սա պիտի տեղի ունենար Երևանի փողոցներով երթևեկող ցանկացած մեքենայի հետ, որում կարող էիք լինել դուք, ձեր երեխան, ձեր ծնողը: Եթե սա ահաբեկչության պլանավորում չէ, ապա ի՞նչ է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում