Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը

Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջնահերթ խնդիր է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերգեյ Լավրովը նման հայտարարություն է արել Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

«Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ իրավիճակի կայունացման թե տնտեսական, թե ռազմաքաղաքական, թե միջազգային իրավունքի տեսանկյունից»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի ամեն ինչով աջակցել Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում  տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի պարամետրերը համաձայնեցնելու հարցերում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում