Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները
ՔՊ Վարչության այսօրվա նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախնական ընտրություններում ամեշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- գրել է վարչապետը:
Կարծիքներ