Բելառուսը երկինք է բարձրացրել մարտական ինքնաթիռները՝ պահպանելու երկրի օդային սահմանները
Բելառուսի պետական սահմանը այսուհետ կհսկեն մարտական ինքնաթիռները, հայտնել են հանրապետության Պաշտպանության նախարարությունից: Ստորաբաժանումները հավաքվում են օդուժի և ՀՕՊ զորքերի 174-րդ ուսումնական հենակետում: Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զորքերը «հսկում են» Բելառուսի արևմտյան սահմանների դարպասների մոտ: Ավելի վաղ նա մտահոգություն էր հայտնել Լեհաստանում և Լիտվայում ռազմական բաղադրիչի ստեղծման վերաբերյալ, որի տարածքում անցկացվում են Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժությունները:
Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն ասել էր, որ դաշինքի ներկայությունը Արևելյան Եվրոպայում չի սպառնում Բելառուսին:
Կարծիքներ