Քաղաքացին ընտրելու է 1 քվեաթերթիկ և առանց նշումի դնելու է ծրարի մեջ. Հովակիմյանը՝ փոփոխության մասին
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրեց, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո ընտրատեղամասում ինչ փոփոխություն է լինելու ընտրողների համար:
Նախագծի համահեղինակ Հովակիմյանն այս մասին ասաց ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով Սոֆիա Հովսեփյանի հարցին:
Հովակիմյանի խոսքով՝ չնայած նախագիծը նախագիծը 38 հոդված ունի, սակայն դրանցից մոտ 30-ը վերաբերում է տարածքային ցուցակները հանելուն:
«Գործող օրենքով խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ընտրողը գնում է ընտրատեղամաս, իրեն տալիս են մասնակից քաղաքական ուժերի թվով քվեաթերթիկներ, որտեղից ինքը որ քաղաքական ուժին որ ընտրում է, վերցնում է այդ քվեաթերթիկը, հակառակ կողմում թեկնածուների դիմաց նշում է կատարում և գցում արկղը: Այս փոփոխությունից հետո ընտրողն ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ վերցնելու է, օրինակ, 10 կամ 15 քվեաթերթիկ, ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, առանց գրչի հարվածի, դնելու է ծրարի մեջ և գցելու է քվեատուփը»,-ասաց Հովակիմյանն ու նշեց, որ ընտրակարգը շատ պարզեցվում է»,- ասաց Հովակիմյանը:
Ներկայացված նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակը՝ ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով:
Կարծիքներ