Դիմում ենք Ձեզ՝ Ձեր տների և բնակարանների փակ դռները բացել. Շիրակի մարզպետարան

Դիմում ենք Ձեզ՝ Ձեր տների և բնակարանների փակ դռները բացել. Շիրակի մարզպետարան

ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՍԻՐԵԼԻ ՇԻՐԱԿՑԻՆԵՐ
Դիմում ենք Ձեզ Շիրակի մարզում սեփականություն հանդիսացող Ձեր տների և բնակարանների ՓԱԿ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ և արցախցի ընտանիքներին ժամանակավոր Ձեր հյուրընկալ ու ջերմ օջախները տրամադրելու խնդրանքով:
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ արցախցի մեր հայրենակիցներն այսօր կացարանի կարիք ունեն և մեր մարզի քաղաքներում ու գյուղերում Դուք ևս կարող եք հյուրընկալել նրանց: 
Խնդրում ենք, հայրենիքում Ձեր ազատ տանը կամ բնակարանում Արցախից ընտանիքի հյուրընկալելու պատրաստակամության դեպքում, անմիջական կամ տեղի Ձեր ներկայացուցիչների միջոցով դիմել Շիրակի մարզպետարան՝ 
Գարեգին Նժդեհի 16, +374 312 49000 *105,
+37495131686  (WhatsApp, Viber, Telegram),
[email protected] :

Շիրակի մարզպետարան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում