Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ ընտրություն Է լինելու. առողջապահության նախարար
Բնակչության զանգվածային պատվաստում սկսելու համար Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ ընտրություն եւ բավարար քանակություն կապահովվի ամենամոտ ապագայում: Այդ մասին, լրագրողներին հայտարարել Է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարիձեն:
Տիկարիձեւի խոսքով՝ ընթանում Է մի քանի արտադրողների հետ պատվաստանյութերի մատակարարման ակտիվ աշխատանք:
Այս կամ այն պատվաստանյութի ստացման ստույգ ժամկետները դեռ չեն նշվում, բայց նախարարը խոստացել Է, որ առաջիկայում Վրաստանի քաղաքացիները պատվաստանյութերի ընտրության հնարավորություն կունենան:
Մոտ ապագայում մենք շատ մեծ տեսականի կունենանք, եւ կսկսենք զանգվածային պատվաստումները: Խոսքն ինչպես Moderna-ի, այնպես Էլ Jonson&Jonson-ի եւ Novovax-ի մասին Է: Այնպես որ մեր քաղաքացիները բավականին մեծ ընտրություն կունենան, որպեսզի որոշում ընդունեն եւ հոգ տանեն ինչպես իրենց առողջության, այնպես Էլ ողջ հասարակության գլխավոր նպատակի՝ համավարակը պատվաստման մեթոդով հաղթահարելու մասին»,-հայտարարել Է Տիկարաձեն:
Առողջապահության նախարարը նշել Է պատվաստման գործընթացին ակտիվ ներգրավվածության կարեւորությունը եւ ընդգծել, որ Վրաստանի այն տարածաշրջաններում, որտեղ դիտվել Է մեծ ակտիվություն, ավելացվել են բրիգադները, եւ այդ գործընթացը կշարունակվի նաեւ ապագայում:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը կնդլայնվի հուլիսից:
Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում Է ստացել 221 հազար 156 մարդ, նրանցից երկու լրիվ չափաբաժիններն ստացել Է ավելի քան 72 հազար քաղաքացի, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ