Քրեակատարողական ծառայողները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն. ՔԿԾ
Քրեակատարողական ծառայողները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն, իսկ ներգրավվածության վերաբերյալ տարածված տեղեկություններն անհիմն են։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը:
«Մամուլում ստահոդ, չփաստարկված լուրեր տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Քրեակատարողական ծառայությանը ներքաղաքական գործընթացներում ներքաշելու և մտացածին գործողություններ վերագրելու փորձերից»,- ասված է ՔԿ ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ