ՄԱԿ-ը խոստանում է անել ամեն ինչ՝ Ռուսաստանից պարենամթերքի արտահանման խոչընդոտները վերացնելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի ռուսական պարարտանյութերի արտահանումը հացահատիկի գործարքի շրջանակներում։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը՝ Գուտերեշի Կիև կատարած այցից հետո։
Հացահատիկի գործարքի շրջանակներում քննարկվում է ռուսական ամոնիակային պարարտանյութերի արտահանումը Տոլյատի-Օդեսա խողովակաշարով, այնուհետև Սև ծովով անցնող նավերով, սակայն այս հարցում դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել։
Կարծիքներ