Կառավարությունը ՊԵԿ-ին ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տվեց
Կառավարությունը թույլատրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեին իր անվամբ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել ՀՀ դրամով ավանդային հաշիվ։ Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:
ՊԵԿ-ն այս հաշվից ելքերը կարող է իրականացնել էլեկտրոնային եղանակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նպատակն է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման ժամանակ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձապետական միասնական (արդեն բացված) հաշվից վճարումները կանոնակարգելը:
Կարծիքներ