Սեուլում կարծում են, որ Փհենյանը շահագրգռված է Կորեական պատերազմի պաշտոնական ավարտման հարցում

Սեուլում կարծում են, որ Փհենյանը շահագրգռված է Կորեական պատերազմի պաշտոնական ավարտման հարցում

 Կորեայի Հանրապետության ղեկավարությունը «խիստ կարեւոր» Է համարում այն փաստը, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն իր հրապարակային ելույթներից մեկում արծարծել Է Կորեական պատերազմի ավարտի պաշտոնական հայտարարման հարցը: Այդ մասին Բուդապեշտում հայտարարել Է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարչակազմի ներկայացուցիչը լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ, նոյեմբերի 4-ին հաղորդել Է KBS հեռուստաալիքը:

Նրա խսքով՝ Կիմ Չեն Ունն «առաջին անգամ բացահայտորեն այդ մասին հիխատակել Է այս տարվա սեպտեմբերին 14-րդ գումարման ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի հինգերորդ նստաշրջանի ընթացքում, ինչը շատ նշանակալից ազդանշան Է»:

Այն ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ասել Է, որ նույնիսկ պատերազմի ավատի մասին հայտարարությունը չի հանգեցնի թշնամական գործողությունների դադարեցման, եթե անփոփոխ մնան այն գործոնները, որոնք անվստահություն եւ առճակատում են հարուցում: Մասնավորապես, նա նշել Է Հյուսիսի նկատմամբ Սեուլի «երկդիմի ստանդարտների քաղաքականությունից» հրաժարվելու անհրաժեշտությունը:

Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի ներկայացուցչի խսքով՝ «անհրաժեշտ Է փնտրել սույն հարցի շուրջը ԿՍԺԴՀ-ի հետ բանակցություններ սկսելու ուղիներ»: Կորեայի Հանրապետության նախագահը սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեաի 76-րդ նստաշրջանի ընթացքում Կորեական պատերազմի ավարտի մասին հռչակագրի շուտափույթ ստորագրման կոչ Է արել, պատերազմ, որը 1953 թվականին ավարտվել Է զինադադարով: Պաշտոնապես կողմերը մինչ օրս գտնվում են զինված հակամարտության վիճակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում