ՄԱԿ–ի միջազգային դատարանը Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Իր հայցում Հայաստանը պահանջում է, որպեսզի դատարանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։ Բաքուն պետք է ապահովի հայերի կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ այցելելու հնարավորությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:
Հիշեցնենք՝ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ չլինելով այդ դատարանի անդամ:
Փոխադարձ հայց է ներկայացրել նաև Ադրբեջանը: Հայցվորի կողմից ներկայացվել են Հայաստանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան, Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ:
ՄԱԿ–ի դատարանը նույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, կհրապարակի նաև Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցի վերաբերյալ վճիռը:
Կարծիքներ