Բեկնազարյանի «Խաս Փուշ» ֆիլմը՝ МоМА թանգարանում

Բեկնազարյանի «Խաս Փուշ» ֆիլմը՝ МоМА թանգարանում

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА) նոյեմբերի 3-ին առաջին անգամ կցուցադրվի հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» (1928 թ․) ֆիլմը՝ 35 մմ ժապավենային տարբերակով։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել իր արխիվում պահվող ֆիլմի ժապավենը։ Հատկանշական է, որ սա հայկական երկրորդ ֆիլմն է, որը ցուցադրվելու է աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկում։

Առաջինը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.) 4K վերականգնված ֆիլմի նոր 35 մմ ժապավենային տարբերակն էր, որը ցուցադրվել է 2021 թ․ հունվարին և վերջինիս մեկ օրինակը պահպանության է հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին։

Տեղեկացնենք, որ Նյու Յորքի մեր հայրենակիցները «Խաս Փուշ» ֆիլմը կարող են դիտել նոյեմբերի 3-ին և 13-ին՝ ժամը՝ 18:30-ին, МоМА թանգարանի The Roy and Niuta Titus Theater 1 սրահում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում