Նախատեսվում է, որ ձեռք բերվող նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսները Երևանում կլինեն սեպտեմբերին
Ձեռք բերվող 171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսները, ամենայն հավանականությամբ, Երևանում կլինեն սեպտեմբերի ամսին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Այս տարի մեր բյուջեով նախատեսել ենք 171 8.5–մետրանոց ավտոբուսներ և 15 տրոլեյբուսներ ձեռք բերել, որոնք ամենայն հավանականությամբ սեպտեմբերին մատակարարված կլինեն, պայմանագրերը կքնված են»,–ասաց Ավինյանը:
Իսկ նախորդ տարի սկսված՝ տոմսային համակարգի ներդրման գործընթացն այս տարի ավարտին կհասցվի:
Կարծիքներ