ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ

Միացյալ Նահանգներն իր պատժամիջոցների ցանկում ներառել է Բելառուսից 19 ֆիզիկական և 14 իրավաբանական անձի։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը։

Պատժամիջոցների ցանկում են նաև KB Unmanned Helicopters ընկերությունը և նրա գործադիր տնօրեն Վլադիմիր Չուդակովը, Legmash գործարանը, Belkanto և Rada ավիաընկերությունները։ Այս ցուցակին ավելացվել է նաև ինքնաթիռ, որը նշվում է՝ կապված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում