Մակրոնը մտադիր է Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել Լաչինում ստեղծված իրավիճակը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն առաջիկա օրերին քննարկելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա նաև հանդես է գալու նոր դիվանագիտական նախաձեռնությամբ՝ ԼՂ-ում հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է` ելույթ ունենալով հանրապետության դեսպանների կոնֆերանսում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի (նախկին Twitter) պաշտոնական էջում:
«Այս շաբաթ ես կխոսեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք պահանջելու ենք լիարժեքորեն պահպանել Լաչինի մարդասիրական միջանցքի կենսագործունեության պայմանները։ Այս ուղղությամբ մենք միջազգային մակարդակով կրկին հանդես կգանք դիվանագիտական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։
Կարծիքներ