Բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնել է Ստեփանակերտ․ հիվանդները կտեղափոխվեն ՀՀ
ՀՀ Աողջապահության նախարարությունից հայտնում են, որ ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու։
«Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։
Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման»,–հայտնում են ԱՆ–ից։
Կարծիքներ