Մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր ավտոբուսները ժամանակին Երեւան հասցնելու համար. Հայկ Մարության . տեսանյութ

Ժոնգտոնգ գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երեւան հասցնելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
«Հիշեցնեմ, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը կսկսվի այս տարվա աշնանը: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում ենք ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին:
Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը»,-հավելել է նա:
Կարծիքներ