Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի

Գիտությունների ազգային ակադեմիայի նոր նախագահ է ընտրվել Աշոտ Սաղյանը: Այս պաշտոնի համար առաջադրվել էր 3 թեկնածու՝ Սաղյանը, ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը և ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:
Ակադեմիկոս Աշոտ Սերոբի Սաղյանը ղեկավարել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, ավելի ուշ՝ ԵՊՀ դեղագիտության ամբիոնը:
Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ, Չինաստանի կենսատեխնոլոգիայի ասոցիացիայի անդամ:
Կարծիքներ