Բեյոնսեից 1 միլիոն դոլար արժեքով իրեր են գողացել
Լոս Անջելեսում անհայտ հարձակվողները կողոպտել են 3 պահեստ, որոնցում պահվում էին հայտնի RnB երգչուհի և դերասանուհի Բեյոնսեի իրերը: Այս մասին տեղեկացնում է tmz.com կայքը:
Իրավապահ մարմինների աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ հանցագործները մարտին 2 անգամ կարողացել են ներխուժել պահեստային տարածք, որը վարձակալել էր Բեյոնսեի պրոդյուսերական Parkwood Entertainment ընկերությունը:
Գողացել են թանկարժեք պայուսակներ ու զգեստներ: Գողացված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 1 միլիոն դոլար: Միաժամանակ նշվում է, որ իրերը պատկանել են երգչուհուն: Բացի այդ, առաջին կողոպուտից հետո հարձակվողները վերադարձել են, ներխուժել են այս համալիր և դուրս են բերել Բեյոնսեի ոճաբաններից մեկի իրերը:
Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում և բացահայտում է ներխուժածների անձը: Մինչ այժմ գործով ոչ ոք չի կալանավորվել:
Կարծիքներ