Պենտագոնի թարգմանիչը «Հեզբոլլահին» է փոխանցել Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն առնչություն ունեցողների անունները
Իրաքում ԱՄՆ զինված ուժերի օբյեկտներից մեկի նախկին թարգմանիչը Լիբանանի «Հեզբոլլահ» շարժմանը տեղեկություններ է փոխանցել ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մասնակիցների մասին, որի հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Դատարանի փաստաթղթի համաձայն՝ Մարիամ Թոմփսոնը՝ որպես թարգմանիչ, պայմանագրով աշխատել է արտասահմանում ԱՄՆ ռազմական օբյեկտներից մեկում, որտեղ նրան հասանելի է եղել պետական հույժ գաղտնի տեղեկությունը: Թոմփսոնն ընդունել է մեղքը, որ ազգային պաշտպանության խիստ կարևոր տեղեկությունը փոխանցել է օտարերկրացուն, որը, նրա կարծիքով, կհայտնի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը»,- նշվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ