Արմավիրի մարզում բախվել են «Օպել»-ները. դրանցից մեկը մխրճվել է արագ սննդի կետ, կան վիրավորներ

Արմավիրի մարզում բախվել են «Օպել»-ները. դրանցից մեկը մխրճվել է արագ սննդի կետ, կան վիրավորներ

Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Ժամը 19:30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Արտաշես Համբարձումյանի վարած Opel մակնիշի 37 QS 393 համարանիշի և 64-ամյա Վարդան Թամազյանի վարած Opel մակնիշի 12 VA 222 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով Opel-ներից մեկը մխրճվել է վթարի հարևանությամբ գտնվող արագ սննդի կետի տարածք, իսկ մյուս Opel-ն էլ կոտրել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել  է վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում