Հարգանքի տուրք Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի Անմար կրակի մոտ
1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, սկսվեց Խորհրդային Միության պատմության մեջ ամենածանր պատերազմը։ Այսօր հիշատակի արարողություններ են տեղի ունեցել պատերազմի մասնակից բոլոր պետություններում: Հիշատակի միջոցառումներին այսօր միացել է նաև Շիրակի մարզը: Մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ մարզային ու քաղաքային իշխանության և Գյումրիում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի Անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին։
Կարծիքներ