Ղրիմում իրենց նավահանգիստներն են առաջարկել Սիրիային Ռուսաստանի հետ առեւտրի համար

Ղրիմում իրենց նավահանգիստներն են առաջարկել Սիրիային Ռուսաստանի հետ առեւտրի համար

Ղրիմի նավահանգիստները կարող են Ռուսաստանի հարավային ծովային գլխավոր դարպասները դառնալ Սիրիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապեիության կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը: Սիրիայից ժամանած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում Է Ղրիմում:

Հունվարի 18-ին պլանավորվել Է համատեղ աշխատանքային խմբի նիստ անցկացնել առեւտրատնտեսական համագործակցության շուրջ: «Ղրիմի նավահանգիստները պատրաստ են դառնալ Ռուսաստանի հարավային ծովային գլխավոր դարպասները Սիրիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում: Ղրիմը բաց Է Սիրիա ապրանքներ մատակարարելու համար՝ չվախենալով որեւԷ պատժամիջոցից»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Մուրադովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի մյուս տարածաշրջանների ներկայացուցիչները կարող են Ղրիմի տարածքով Սիրիայի հետ առեւտուր անել առանց պատժամիջոցների ռիսկերի:

Մշտական ներկայացուցիչն ընդգծել Է, որ արդեն ստեղծվել Է համատեղ ղրիմա-սիրիական առեւտրի տուն, որի մի մասնաճյուղը գտնվում Է Ռուսաստանում, մյուսը՝ Սիրիայում: «Այժմ մենք աշխատում ենք Սիրիայի հետ առեւտրաշրջանառությունը մեծացնելու վրա»,-ընդգծել Է Մուրադովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում