Աշխարհում գրեթե 5,7 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով մեկ շաբաթում
Կորոնավիրուսով վարակման գրեթե 5,7 միլիոն դեպք Է հայտնաբերվել անցյալ շաբաթ աշխարհում, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել Է 8 տոկոսով, մահացությունը՝ 5 տոկոսով: Այս տվյալները բերված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, որն ապրիլի լույս 28-ի գիշերը հրապարակվել Է Ժնեւում:
«Գլոբալ առումով իններորդ շաբաթն անընդմեջ շարունակվում Է COVID-19-ով հիվանդացության աճը: Անցյալ շաբաթ հաղորդումներ են ստացվել գրեթե 5,7 միլիոն նոր դեպքերի մասին, ինչը բարձր Է նախորդ առավելակետային մեծություններից»,- նշել Է կազմակերպությունը՝ հավելելով, որ մահացությունն աճել Է վեցերորդ շաբաթը շարունակ, եւ մահացել Է ավելի քան 87 հազար մարդ, ինչը 5 տոկոսով ավելի Է, քան նախորդ յոթ օրը:
Ապրիլի 19-ից մինչեւ 25-ն աշխարհում արձանագրվել են 5 695 277 վարակված եւ 87 826 մահացու վախճան: Ապրիլի 25-ի դրությամբ ընդամենը եղել Է ախտահարման 146 067 511 դեպք եւ հիվանդների մահվան 3 092 497 դեպք: Ապրիլի 19-ից մինչեւ 28-ը հիվանդացության աճն առանձնապես նկատելի Է եղել Հարավ - արեւելյան Ասիայում (49 տոկոսով, ԱՀԿ-ն այդ տարածաշրջանին Է վերագրում այդ թվում Հնդկաստանը), մինչդեռ Եվրոպայում այն նվազել Է 12 տոկոսով, Աֆրիկայում՝ 9 տոկոսով, իսկ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում՝ 8 տոկոսով:
Մահացությունն Էապես աճել Է Հարավ - արեւելյան Ասիայում (81 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (17 տոկոսով), բայց կրճատվել Է Արեւմտա - խաղաղօվկինոսյան տարածաշրջանում (10 տոկոսով), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (7 տոկոսով) եւ Եվոպայում (5 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել Է 1,46 միլիոնից ավելի մարդ եւ մահացել Է ավելի քան 25 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել Է ախտահարման 1,4 միլիոնից ավելի նոր դեպք եւ ավելի քան 36 հազար մահացու վախճան:
Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 2,26 միլիոն վարակված, մահացել Է 17 հազարից ավելի մարդ: Հնդկաստանում վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել Է ավելի քան 2,17 միլիոնով:
Այնուհետեւ գալիս են ԱՄՆ-ը (ավելի քան 406 հազար նոր դեպք), Բրազիլիան (ավելի քան 404 հազար), Թուրքիան (ավելի քան 378 հազար), Ֆրանսիան (ավելի քան 211 հազար), Արգենտինան (ավելի քան 166 հազար), Իրանը (ավելի քան 161 հազար), Գերմանիան (ավելի քան 145 հազար), Կոլումբիան (ավելի քան 121 հազար), Իտալիան (ավելի քան 92 հազար), Ուկրաինան (ավելի քան 78 հազար), Լեհաստանը (ավելի քան 70 հազար), Ֆիլիպինները (ավելի քան 63 հազար) եւ Ռուսաստանը (ավելի քան 60 հազար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ