Ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի հանրակրթական 7 դպրոցների շենքերին
2023 թվականի մարտի 5-ի գիշերվա եւ մարտի 6-ի ցերեկային ժամերի ընթացքում գրանցված ուժեղ քամիների հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկայի եւ Վարդենիկի թիվ 2 հիմնական, Ծովագյուղի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի եւ Գեղամավանի միջնակարգ դպրոցների տանիքները, գրում է «Արմենպրես»-ը, նշելով, որ այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից։
Վնասների հնարավոր չափերը ճշտվում են։
«Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարել է դպրոցների տնօրեններին՝ հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը եւ ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան։
Դպրոցներին հասցված վնասների վերականգնման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,-նշեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից։
Կարծիքներ